National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.11.2006
Սկսվեցին ՀՀ 2007 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները Ազգային ժողովի նիստում

Ազգային ժողովի` նոյեմբերի 13-ի քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման քննարկմամբ:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության ընդգրկումը նստաշրջանի օրակարգում մինչեւ 90 օրով հետաձգելու  մասին հարցը օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի առաջարկությամբ ներառվեց մինչեւ 30 օրով հետաձգվող օրինագծերի խմբում եւ ընդունվեց քվեարկությամբ:

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն ընդգրկել նստաշրջանի օրակարգում:

Քննարկվեց եւ ընդունվեց նաեւ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգը:

ԱԺ պատգամավորները նախորդ քառօրյա նիստում ընդհատված «Գործատուների միությունների մասին» օրինագծի քննարկումն ավարտելուց հետո անդրադարձան «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» օրինագծին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ 2007 թվականի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու տնտեսական աճի բարձր եւ կայուն տեմպերի պահպանմանը, մակրոտնտեսական կայունության ապահովմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը, գործազրկության նվազեցմանը, սոցիալ-տնտեսական այլ հիմնախնդիրների լուծմանը: Ընդունելով կայուն հարկաբյուջետայ ին քաղաքականության անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը մշակել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ, որոնք ամրագրված են Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում: ՀՀ 2007-2009 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ ՀՀ 2007 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման ընթացքում կառավարությունն առաջնորդվել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներով:

2007 թվականի պետական բյուջեով եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 489,5 մլրդ դրամի չափով, սահմանվող ընթացիկ եկամուտների շուրջ 97,6 տոկոսը կձեւավորվի հարկերի եւ պետական տուրքերի հաշվին, որոնք նախատեսվում են 458,9 մլրդ դրամի չափով, ինչը 2006 թվականի մակարդակը գերազանցում է 21,4 տոկոսով: Հարկային եկամուտների կանխատեսվող աճի հիմնական աղբյուրը տնտեսության շարունակվող ակտիվությունն է եւ տնտեսության ստվերային հատվածի կրճատմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը:

Ավելացված արժեքի հարկի մասով 2007 թվականի բյուջետային մուտքերը կանխատեսվել են 158,3 մլրդ դրամի չափով, ակցիզային հարկը` 54,8 մլրդ դրամ, հաստատագրված վճարները` 48,7 մլրդ դրամ, շահութահարկը` 72,6 մլրդ դրամ, եկամտահարկը` 42,2 մլրդ դրամ, մաքսատուրքը 19,2 մլրդ դրամ, պարզեցված հարկը` 8,7 մլրդ դրամ, պետական տուրքերը` 19,1 մլրդ դրամ, ոչ հարկային եկամուտները` 11,4 մլրդ դրամ:

Պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 557,9 մլրդ դրամի չափով, իսկ դեֆիցիտը կկազմի 68,3 մլրդ դրամ:

2007 թվականի վերջին ՀՀ արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 1368,8 մլն ԱՄՆ դոլար: 2006-2008 թթ. արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները կգտնվեն նվազ եւ միջին պարտքի բեռ ունեցքող երկրների ցուցանիշների սահմաններում:

Պարոն Խաչատրյանը ներկայացրեց նաեւ 2007 թ. պետական բյուջեից տարբեր ոլորտների ֆինանսական հատկացումների ծավալը:

«ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` նոյեմբերի 14-ի նիստում:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am